12:26 , 11 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով գյուղատնտեսության փոխնախարարների կրճատման հարցին, ասաց, թե խնդրում է չանհանգստանալ, ոլորտը դրանից չի տուժելու:
«Որովհետև մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միաժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է»,-ասաց Սերգո Կարապետյանը:
Հարցին, թե դրա համար է նախարարը նախապատվություն տվել երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»: