Ոստիկանությունը անուղղակիորեն հաստատեց, որ Բարսեղ Բեգլարյանի բնակարանից գողություն է կատարվել


12:20 , 11 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Այս գիշեր ՀՀ ոստիկանությունը Արաբկիր վարչական շրջանում բնակարանային գողությունների 2 դեպք է արձանագրվել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից` ի պատասխան հարցման, թե իրականությանը համապատասխանում է այն, որ ինչ-որ անձինք երեկ գիշեր թալանել են Բարսեղ Բեգլարյանի տունը և բազում թանկարժեք իրեր են տարել:

 ՀՀ ոստիկանությունը հաստատեց, որ Բարսեղ Բեգլարյանն ու իր ընտանիքի երեք անդամները`Սանասար Բեգլարյանը, Սեդա Մելիքսեթյանն  ու Էլմիրա Գրիգորյանը բնակվում են Արաբկիրի շրջանի Վահագն Դավթյան 7 հասցեում և, ըստ էության, անուղղակիորեն հաստատեց գողության փաստը։