«Բնական մենաշնորհները երկրի հարստությունն են». Գուրգեն Արսենյան


12:14 , 11 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը «Բարձրաձայն» հաղորդման տաղավարում խոսելով մենաշնորհների մասին՝ նշեց, որ տնտեսական անհաջողությունները կապում է ոչ այնքան  մենաշնորհների առկայության, այլ դրանց ընկալումների հետ:

«Մեր տնտեսական կյանքում ունենք մի քանի առանձնահատկություն: Միշտ պետք է տարբերակել երկու երևույթ՝ բնական ու արհեստական կամ մրցակցային մենաշնորհ: Բնական մենաշնորհ նշանակում է, որ երկիրն ունի որոշ ենթակառուցվածքներ, որոնք կրկնօրինակ չունեն: Հայաստանի պայմաններում բնական մենաշնորհ է երկաթգիծը, բաշխիչ ցանցերը:

Բնական մենաշնորհները երկրի հարստությունն են: Կառավարության խնդիրն է՝ ինչպես օգտագործել այդ մենաշնորհներից եկող արդյունքները: Բնական մենաշնորհների ՕԳԳ կախված է այդ պահին կառավարիչների հմտությունից, մասնագիտական հեռանկարի առկայությունից և ազնվությունից, որովհետև շատ կարևոր է, որ դրանց օտարման ժամանակ նրանք մաս չդառնան այդ մենաշնորհների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ