Պենտագոնն ընդունել է այն փաստը, որ իր օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող խմբավորմանը


11:48 , 11 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Պենտագոնը հետաքննում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի` Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող դաշնակից խմբավորմանը հասցված ավիահարվածների հետ կապված միջադեպը, գրում է The Wall Street Journal-ը` Պենտագոնին հղումով:

Աղբյուրը նշում է, որ մայիսի 27-ին և 28-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել սիրիական Ալ Մաարա բնակավայրի մոտակայքում: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ հարվածներից մեկը դիպել է ԻՊ-ի դեմ պայքարող Mutasim Brigade բրիգադին:

«Ի սկզբանե հաղորդվում էր, որ հնարավոր է՝ զոհվել է ԻՊ-ի դեմ պայքարող 4 մարտիկ»,-հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը:

Նրա խոսքով՝ հետաքննություն է սկսվել: