12:02 , 11 հունիս, 2016
«Բատկիվշչինա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական հաջորդ ընտրություններում, եթե զգա ուկրաինացիների աջակցությունը։
«Ես պատրաստ եմ դառնալ ուկրաինացի ժողովրդի նախագահ, երբ նրանք պատրաստ լինեն չվաճառել իրենց ձայները»,- ասել է Սավչենկոն Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է նույնիսկ հաջորդ նախագահական ընտրություններում, եթե ինքը զգա, որ բավարար որակավորված է, որ կան բավարար թվով մարդիկ, ովքեր պարզապես չեն գոռում՝ «արա սա», այլ՝ «արա սա ինձ հետ միասին»։