10:34 , 11 հունիս, 2016
Բեռլինից Մալի թռիչքի ժամանակ գերմանացի զինծառայողները կորցրել են 880 փամփուշտով արկղ՝ հայտնում է Welt պարբերականը:
Air-France ավիաընկերության ինքնաթիռը՝ բունդեսվերի զինվորականներով, մայիսի 28-ին թռչել է գերմանական Տեգել օդանավակայանից և ուղևորվել Մալի՝ միանալու բունդեսվերի կոնտինգենտին, որն այնտեղ մասնակցում է ԵՄ առաքելությանը:
Գերմանացի զինվորականներն ունեցել են զենքով և փամփուշտներով բեռ: Երբ Փարիզում կանգառից հետո զինվորականները ժամանել են Մալիի մայրաքաղաք Բամակո, նրանք հասկացել են, որ անհետացել է փամփուշտներով արկղը:
Բունդեսվերը զինամթերքի կորստի մասին հունիսի 6-ին դիմում է ներկայացրել Բեռլինի ոստիկանությանը: