Այս գիշեր շփման գծում հարաբերական անդորր է պահպանվել. ԼՂՀ ՊՆ
09:00 , 11 հունիս, 2016
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը: