Քեյթ Միդլթոնը շարունակում է փայլել իր անթերի կերպարով (լուսանկարներ)


05:40 , 11 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

«Համեստությունը զարդարում է կնոջը»,– այս ասացվածքը անխոս Քեմբրիջի դքսուհու առաջաբանն է:


Օրերս, Քենսինգթոնի դղյակում կայացած ընդունելության ժամանակ դքսուհին հայտնվել է Roland Mouret-ի մուգ կապույտ և էլեգանտ զգեստով: Միայն թե 50.000 դոլար արժողությամբ Cartier-ի ականջօղերն ու մատանին այնքան էլ համեստ չէին փայլում:

Նշենք, որ ընդունելությունը  նվիրված էր SportsAid հիմնադրամի 40 ամյակին, որի հովանավորության ներքո են գտնվում բրիտանացի բոլոր մարզիկները: Միջոցառմանը ներկա են եղել Ռիոյի Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցները: