ԱՄՆ-ում ընկերները հրաժարվել են մասնակցել աուտիզմ ունեցող աղջկա ծննդյան տոնին (լուսանկար)


03:42 , 11 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Աուտիզմ ունեցող Հեյլի Սորենսոնի համար իր 18-ամյակի առթիվ կազմակերպված տոնը վերածվել է «մղձավանջի», քանի որ նախապես հրավիրված ընկերներից ոչ մեկը չի եկել աղջկան շնորհավորելու:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հեյլին ստիպված է եղել կոտրված սրտով մեն-մենակ նստել սեղանի շուրջ:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին, սակայն պատահական չէ, որ այն համացանցում է տարածվել միայն այժմ: Երիտասարդ ամերիկուհու զարմուհին` Ռեբեկա Լինը, լուսանկարով կիսվել է համացանցում, որպեսզի մարդիկ տեսնեն ու սրտացավ լինեն Հեյլիի համար:

«Մոտենում է Հեյլիի ծննդյան տոնը, և ես ուզում եմ, որ գոնե այս տարի նրա ընկերներն ընդունեն հրավերը, գան ու ուրախացնեն քրոջս»,-գրել է Ռեբեկան:
Նշվում է, որ լուսանկարն ընդամենը 2 օրում ունեցել է 120.000-ից ավելի «շեյր»:

Devastating: Hallee Sorrenson invited all her friends and classmates to her 18th birthday party last year but was forced to sit alone at her table when none of them turned up