Մեկ ոտքից զրկված աղջիկը կոտրում է նորաձևության և սպորտի մասին կարծրատիպերը (լուսանկարներ)


03:50 , 11 հունիս, 2016

Մանուկ հասակում, հիվանդության պատճառով զրկվելով մեկ ոտքից, Ջեսս Քուինը մտավախություն ուներ, որ այլևս չի կարող ապրել լիարժեք կյանքով։ Եվ որքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ աղջիկը ոչ միայն չկոտրվեց, այլև մոդելային կարիերա սկսեց։ Իսկ վերջերս նա Instagram–ի իր հետևորդների ուրախացրեց, հայտնելով, որ շուտով մասնակցելու է 10 կմ–նոց մարաթոնին։ 

Նորաձևության աշխարհում առաջին անգամ չէ, որ յուրահատկություններով օժտված աղջիկները բարձունքների են հասնում. Շանթել Բրաուն–Յանգը` վիտիլիգո հիվանդությամբ, Մադելին Ստյուարտը` Դաունի համախտանիշով, բրիտանուհի Մոֆֆի` շեղաչքությամբ և այլոք, ովքեր կոտրել են գեղեցկության մասին կարծրատիպերը։
Ջեսսի առօրյայի և սպորտային մարզումների մասին պատմող ֆոտոշարքը` ստորև.