02:29 , 11 հունիս, 2016
Tert.am–ը գրում է.
France-Press գործակալության լրագրողները սպառնում են մի քանի օրով դադարեցնել Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի լուսաբանումը՝ կապված գործադուլի հետ:
Ֆրանսիայում շարունակվում է SNCF երկաթուղային ընկերության աշխատակիցների գործադուլը: Աշխատակիցների ակցիան կապված է աշխատանքային օրենսգրքում մայիսի սկզբին կատարված փոփոխությունների նկատմամբ դժգոհության հետ: Լարվածությունն ու բանավեճերը չեն դադարում արդեն երրորդ ամիսը շարունակ և բազմաթիվ բողոքի ակցիաների, գործադուլների և երթերի պատճառ են դառնում:
France-Press-ի անձնակազմը աջակցել է Ֆրանսիայում ընթացող բողոքի մասսայական ակցիաներին և գործադուլ է հայտարարել երկաթգծի աշխատակիցների հետ միասն: Այսօր որոշում է կայացվել շարունակել գործադուլը մինչև հունիսի 15-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ը Ֆրանսիայում սկսվել է Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքականների խաղով, որի ընթացքում 2:1 հաշվով հաղթանակ են տոնել տան տերերը: