Ժամանակն է պրիմիտիվ և խոհանոցային մոտեցումները լուրջ գործողություններով փոխարինելու


12:35 , 1 փետրվար, 2013

Որպեսզի «հարված չլինի պետականությանն ու իշխանությանը», նախևառաջ անհրաժեշտ է պետական պահպանություն հատկացնել նախագահի բոլոր թեկնածուներին՝ վերևում գտնվող Աստծո օգնությանն ապավինողից ու հացադուլավոր վրանի կենվորից մինչև հայաստանյան փոշոտ բակերում արևմտյան ոճի քարոզարշավ անցկացնող թեկնածու: Ժամանակն է պրիմիտիվ և խոհանոցային մոտեցումները լուրջ գործողություններով փոխարինելու: Դա նախևառաջ իշխանության շահերից է բխում: