Լիլուի առաջին լուսանկարն ու գրառումը՝ մայրանալուց հետո (ֆոտո)


19:49 , 10 հունիս, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , հուիսի 1­ին լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի առաջնեկը: Այսօր արդեն երգչուհին իր բլոգում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել՝ շնարհակալություն հայտնելով բոլորին շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար:

Գրառումը՝ ստորև. «Անչափ շնորհակալ եմ այս ջերմ ու հոգատար վերաբերմունքի, շնորհավորանքների, զանգերի ու նամակների համար։

Մենք լավ ենք։ Փոքրիկ տղաս՝ Ռոբերտը, իրեն լավ է զգում նոր աշխարհում։ Նա ծնվեց խորհրդանշական հունիսի 1­ին՝ 3,50 կգ քաշով։ Մենք երջանիկ ենք»։