Անահիտ Սիմոնյանը հմայիչ կազմվածքն է ցուցադրել (ֆոտո)


21:15 , 10 հունիս, 2016

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը շարունակում է իր միկրոբլոգում նոր լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով իր մոդելավորած զգեստների նոր տեսականին:

Դիզայները քիչ առաջ տեղադրել է ստորև ներկայացված նկարը, որտեղ կրում է ամառային թեթև սև­սպիտակ զգեստ, որն ընդգծում է նրա հմայիչ կազմվածքը: Զգեստի հետևի մասը սև գույնից է պատրաստված, դիմացի հատվածում՝ կտորի վրա առկա է հայերեն բանաստեղծություն: