18:12 , 10 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր առավոտյան հրասանդի պայթյունի հետևանքով զոհվել է սիրիահայ համայնքի նվիրյալ Ռաֆֆի Պչաքճյան: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի "Գանձասար" պարբերականի ֆեյսբուքյան էջից:
"Արևելք"-ը գրում է, որ նրա եղբայրը՝ Հովսեփ Պչաքճյանը, անցած տարի նույնպես զոհվել էր հրասանդի պայթյունից:
Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծվել են Հալեպի Սուլեյմանիե, Սեյրաֆիի և Նոր գյուղ թաղամասերը: