21:15 , 10 հունիս, 2016
Չնայած որ երեխաները չեն հասկանում բառերը, նրանց համար կարդալով դուք կազդեք նրանց ձայնի ընկալման վրա։ Ձեր բալիկը կկարողանա լսել ձեր ձայնը և նույնիսկ մտապահել այն՝ ինչի արդյունքում կզարգանան նրա ուղեղի՝ բանավոր խոսքի համար պատասխանատու հատվածները։

Արևային վիտամինը՝ վիամին D -ն, չափազանց կարևոր է Ձեր և Ձեր երեխայի համար։ Այս վիտամինը կօգնի Ձեր երեխային ավելի ամուր ոսկրային կառուցվածք զարգանել։ Վիտամինի բավական չափաբաժին ստանալու համար անհրաժեշտ է օրական մոտ 20 րոպե անցկացնել արևի տակ՝ անպայման օգտագործելով մաշկը պատշտպանող քսուք։

Ձեր երեխայի հետ ավելի ամուր կապ զարգացնելու համար հարկավոր է որովայնը մերսել հատուկ քսուքների կիրառմամբ։ Ըստ գիտականորեն ապացուցված տվայլների, երեխան կկարողանա զգալ ձեր մերսումը արդեն 20-րդ շաբաթից և նույնիսկ կկարողանա տարբերել Ձեր և Ձեր ամուսնու հպումները։

Մենք արդել նշեցինք երեխայի համար գիրք կարդալու կարևորությունը, սակայն եթե դուք նրա համար երգեր երգեք ապա շատ ավելի լավ արդյունքների կհասնեք։ Երբ նա լսի Ձեր երգը, ապա նրա ուղեղուկ կխթնավի երջանկության հորմոնների արտադրությունը։ Եթե դուք դժվարանաք երգել ապա կարող էք հաճելի և մեղմ երաժշտություն միացնել, ինչը օգտակար կլինի նաև երեխայի ծնունդից հետո, քանր որ այդ երաժշտությամբ դուք կկարողանաք հանգստացնել երեխային։

Դուք կարող էք ուտել այն ամենը, ինչ ցանկանում էք։ Հարկավոր է միայն հետևել ընդունվող սնունդի չափաբաժնին և համոզվել որ այդ մթերքների մեջ չկա մերկուրի։ Այդ նյութի մեծ քանակը վնասակար է Ձեր և Ձեր երեխայի առողջության համար։ Մերկուրի են պարունակում որոշ ձկնատեսակները, սակայն դա չի նշանակում որ պետք է խուսափել ձուկ ուտելուց։ Հարակվոր է ուտելուց առաջ ստուգել մերկուրիի պարունակությունը։ Բացի այդ կան շատ ձկնատեսակներ, որոնք պարունակում են երեխայի համար անհրաժեշտ շատ վիտամիններ։ Իհարկե այսպես սնվելը դժվար կլինի, սակայն որոշ ժամանակ անց, դուք կկազմեք սնվելու ստույգ գրաֆիկ՝ մթերքների ճիշտ չափաբաժիններով։

Հղիույան ընթացքում հարկավոր է լսել թէ ինչ է ուզում ձեր մարմինը և անել հենց այդպես։ Դուք չպետք է հոգնեցնք ձեր մարմինը, սակայն դա չի նշանակում որ պետք է մատնվել անգործություն։ Ձեզ և Ձեր բալիկին անհրաժեշտ է մարզվել, ինը կարելի է անել ուղղակի քայլելով և քիչ թէ շատ ակտիվ կենսակերպ վարելով։
