Լևոն Արոնյանը 7-րդ հորիզոնականում է


16:50 , 10 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի « Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը: Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր:

Առաջատարը Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են : Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում: