ԵՄ-ն պետք է ձգտի Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական գոտու. Մերկել


21:39 , 10 հունիս, 2016

ԵՄ-ն պետք է երկարաժամկետ հեռանկարում ձգտի Լիսաբոնից Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական գոտու ստեղծման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով «Գերմանական ընտանեկան ընկերությունների օր» համաժողովում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Մենք պետք է աստիճանաբար շարժվենք դեպի այդ նպատակ»,- ասել է կանցլերը։ Նա կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ինքնանպատակ չեն, սակայն կախված են Մինսկի համաձայնագրերի իրագործումից, որը, Մերկելի կարծիքով, սահմանափակող միջոցառումների հանման բանալի է։