15:23 , 10 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բորեգո Սփրինգս բնակավայրից 22 կմ հյուսիս-արևմուտք։
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: