Սերը ճարպակալություն է առաջացնում. գիտնականներ


23:24 , 10 հունիս, 2016

obese_couple_pool__2932794bԻրական սերը վտանգավոր է կազմվածքի համար։ Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հավաքում են տարեկան միջինը մոտ 2 կգ քաշ։

Պատճառը սննդակարգի փոփոխությունն է. աղցաններին փոխարինելու են գալիս սթեյքներն ու գինին։

Հարցմանը մասնակցած 1000 բրիտանական զույգերի ավելի քան կեսը քաշ են հավաքել հարաբերութունների մեկնարկից 3 տարի անց, այսպես կոչված՝ «հարմարավետության շրջանի» ժամանակ։ Զույգերի միայն 18 տոկոսն է քաշ ավելացրել մեղրաիսի ընթացքում։

Զուգընկերների 62 տոկոսը գիրացել են միասին, այսինքն՝ մեկը մյուսին է փոխանցել վնասակար սովորույթները։

Հատկանշական է, որ միասին քաշ հավաքած շատ զույգեր միասին էլ գցել են քաշը։ 56 տոկոսը նիհարել է՝ միաժամանակ դիետա պահելով։