Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին


15:18 , 10 հունիս, 2016

ccc4a29106dfed19d8e544f701f9d194Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխատանք է տարվում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, հայտնում է Gazeta.ru-ն:

«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Մենք չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ կլինեն»,- ասել է Պեսկովը` խոստանալով տեղեկատվություն տալ, «եթե այն  վերջնականորեն հաստատվի»: