ԲՀԿ-ն իրավապահ մարմիններից ակնկալում է հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում


11:46 , 1 փետրվար, 2013

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում: