ԱՄՆ ռազմանավերի մուտքը Սև ծով կհանգեցնի պատասխան քայլերի. ՌԴ ԱԳՆ


13:08 , 10 հունիս, 2016

th.phpAraratnews.am-ը գրում է.

Ամերիկյան ռազմանավերի մուտքը Սև ծով կհանգեցնի Ռուսաստանի պատասխան գործողությունների, Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:

Նրա խոսքով` «ժամանակ առ ժամանակ ամերիկյան նավերը մուտք են գործում Սև ծով:Իհարկե, դա չի հարուցում մեր հավանությունը և անկասկած կհանգեցնի պատասխան քայլերի»,- շեշտել է ռուս դիվանագետը: