Հարսանեկան 3 զգեստ, 800 հազար դոլար` Maroon 5-ին․ Popsugar-ի նոր մանրամասները Սարգիս Կարապետյանի հարսանիքից (ֆոտո)


12:42 , 10 հունիս, 2016

Life.panorama.am-ը գրում է.

Հարսանեկան 3 զգեստ, 800 հազար դոլար` Maroon 5-ին․ Popsugar-ի նոր մանրամասները Սարգիս Կարապետյանի հարսանիքից (ֆոտո)
Popsugar ամսագիրը ևս անդրադարձել է Սամվել Կարապետյանի որդու՝ 23-ամյա Սարգիս Կարապետյանի և 25-ամյա Սալոմե Կինցուրաշվիլիի շքեղ հարսանիքին, որն արժեցել է մոտ 2մլն դոլար։
 
Ինչպես գրում է կայքը, հարսնացուն հարսանեկան արարողությանը կրել է ոչ թե 1, այլ 3 հարսանեկան զգեստ, որոնցից մեկն էլ եղել է Elie Saab հավաքածուից։
 
Հարսանեկան զգեստներից մյուսն էլ եղել է Alessandra Rich-ի ստեղծագործություններից, որով հարսն ու փեսան նկարվել են հարսանեկան պաշտոնական նկարներում։ 
 
Երրորդ զգեստն առավել ավանդական էր։ Հարսնացուն կրում էր Tiffany and Co-ի թագ, որն արժե մոտ 200 հազար դոլար։ Այս թագից էր կրում նաև դերասանուհի Քերրի Մալլիգանը՝ «Մեծն Գեթսբին» ֆիլմում։
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ