Իսրայելն արգելափակել է Գազայի հատվածն ու Հորդանան գետի արևմտյան ափը


12:18 , 10 հունիս, 2016

1829092Araratnews.am-ը գրում է.

Թել Ավիվում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, Իսրայելի ռազմական ղեկավարությունը որոշել է արգելափակել Գազայի հատված և Հորդանան գետի արևմտյան ափ տանող բոլոր ճանապարհները, հայտնում է Korrespondent-ը:

Այդ շրջափակումը կգործի հունիսի 10-ից մինչև կիրակի կեսգիշեր, երբ կավարտվեն հրեական «Շավուոթ» տոնակատարությունները: Իսրայելի տարածք մուտք գործելու իրավունք կունենան միայն այն մարդիկ, ովքեր մարդասիրական և բժշկական խնդիրներ ունեն լուծելու: