Թուրք իրավաբանը Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղյալ հայտարարելու դիմում է ներկայացրել Գերմանիայի սահմանադրական դատարան


12:19 , 10 հունիս, 2016
Կարծում եմ, որ կարելի է հետևել թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթի «խորհրդին», ով հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղյալ հայտարարելու դիմում է ներկայացրել Գերմանիայի սահմանադրական դատարան: Դիմումը հիմնավորվել է ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածով, ուր սահմանվում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները։ Հենց բոլոր այն երկրների դատարաններին պետք է դիմեն Հայ դատի կառույցները, որտեղ ապրում է գեթ մեկ հայ՝ կոտորածներից փրկվածների սերնդից: Որպես նախադեպ կարելի է օգտագործել 5-10 տարի առաջ ամերիկյան բանկերից գումարների առգրավման վերաբերյալ ամերիկյան դատարանի որոշումը: Ընդ որում, պետք է դիմել նաև Թուրքիայի դատարաններ՝ թուրքական ղեկավարության կյանքը վերածելով մղձավանջի: