Կարմիր հրապարակը քանդելուց հետո միայն հնարավոր է մոռացության տալ հիվանդությունը, որը պատուհաս է մեր գլխին


12:08 , 10 հունիս, 2016
Կրեմլը - Լենինի հետ, կարմիր հրապարակը քանդելուց հետո միայն հնարավոր է մի կերպ փորձել ջնջել-մաքրել-մոռացության տալ էն հիվանդությունը, որն առաջին հերթին Ռուս ժողովրդի, նաև մեր ու աշխարհի գլխին պատուհաս է: Դրա մեջ չար հոգիներ են պտտվում, դրա պատերի մեջ վարակ կա, դրա միջանցքներով աշխարհի ամենաստոր չարագործներն են քայլել ու արարել: Բառիս բուն իմաստով էդ ամբողջ տարածքը պետք է մաքրել ու մի հսկա այգի շինել` նստարաններով ու շատրվաններով, որպեսզի հոսող ջուրը չթողնի չար հոգիներին մոտենալ: Այդ տարածքից մեռելահոտ է գալիս, դրա տեսքը լուրջ հոգեբանական վնասներ է տվել և շարունակում է տալ: Դա պետք է ֆիզիկապես ոչնչացնել: Այնտեղ մտնողը վարակվում ու այլևս չի առողջանում: