12:04 , 10 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
ԱԺ գարնանային նստաշրջանը հանգիստ անցավ, իսկ աշնանային նստաշրջանը կլինի ավելի բուռն, լարված, նախընտրական: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կարծում եմ՝ լրագրողներն էլ վնասվածքներ չեն ստացել այս նստաշրջանի ընթացքում»,- նշեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերից վնասվածքներ ստացողներ եղել են, Ա.Վարդանյանն ասաց. «Քաղաքական ուժերն ամեն օր են ստանում, իրենց ամենօրյա գործի մեջ: եթե նկատել եք, վերջին շրջանում մթնոլորտը մի փոքր ավելի լարված էր դարձել, որոշ քաղաքական ուժեր նախընտրական շրջանի մեջ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ