Հալեպում զոհվել է 54 խաղաղ բնակիչ


11:40 , 10 հունիս, 2016
_89921039_8f6345fe-9975-4504-9bf9-2546c3bd59c8Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 50 խաղաղ բնակիչ է զոհվել գրոհայինների կողմից Սիրիայի Հալեպ նահանգում բնակավայրերի գնդակոծության հետևանքով: 93 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնում է RIA Novosti-ն:

«Կրակի տակ են հայտնվել ինչպես կառավարական ուժերի դիրքեր, այնպես էլ բնակելի թաղամասեր: Գնդակոծությունների հետևանքով զոհվել է 54 և վիրավորվել 93 խաղաղ բնակիչ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: