Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահին


10:50 , 10 հունիս, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ակտոբե քաղաքում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը ղազախ զինծառայողների և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: