10:10 , 10 հունիս, 2016
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Երբ մեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մենք չենք վարանում ամենասուր, ամենակոպիտ, ամենավիրավորական բառերով դրա մասին խոսել։ Մանավանդ այսօր՝ համացանցի դարում, կարիք չկա թեկուզ մի քանի վայրկյան շունչ քաշելու, դիմացինիդ աչքերին նայելու՝ ստեղնաշարը ձեռքի տակ է։ Բայց երբ մենք ինչ-որ բան հավանում ենք՝ սկսած անձրևից հետո հայտնվաե ծիածանից և վերջացրած ինչ-որ հասարակական երևույթով, մենք չենք շտապում մեր գոհունակությունը հրապարակավ հայտնել։ Պատճառն այն Է, որ մենք գտնվում ենք սոցիամի ուժեղ ճնշման տակ՝ վախենում ենք, որ ցանկացած դրական բառ սխալ Է հասկացվելու այն հասարակության մեջ, որտեղ ընդունված Է իրար փնովել և նախանձել։