09:30 , 10 հունիս, 2016
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով օրերս սրտի նոպա էր ունեցել, կենթարկվի սրտի վիրահատության՝ հայտնել է նրա բժիշկ Ալբերտո Զանգրիլոն։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Նրա խոսքով՝ աորտային փականի փոխարինման վիրահատությունը տեղի կունենա մինչև հաջորդ շաբաթվա կեսեր։ Բժիշկը նշել է, որ օրեր առաջ հոսպիտալացման ժամանակ նրա վիճակը վատ է եղել։
79-ամյա Բեռլուսկոնիի վիճակը մտահոգիչ չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ ասել է նրա «Առաջ, Իտալիա» կուսակցության ներկայացուցիչը։
Բեռլուսկոնին 4 անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը և համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։