Պերուի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Կուչինսկին


09:20 , 10 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Պերուում նախագահական ընտրություններում հաղթել է կառավարության նախկին ղեկավար, «Պերուացիները հանուն փոփոխությունների» կուսակցությունից թեկնածու Պեդրո Պաբլո Կուչինսկին: Նման արդյունք է հրապարակել Ընտրական գործընթացների ազգային գրասենյակը` քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո:

Պերուում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է դեռևս 2016թ. հունիսի 5-ին: Սակայն ձայների հաշվարկի համար պահանջվել է մի քանի օր, երկրի իշխանություններին ժամանակ է պահանջվել` արտասահմանից և հեռավոր գյուղական շրջաններից քվեաթերթիկները մայրաքաղաք բերելու համար, հայտնում է Вести-ն:


Մինչ վերջին պահը թեկնածուների միջև տարբերությունը նվազագույն էր: Կուչինսկու հաղթանակը հաստատվել է միայն հունիսի 9-ին: