ԻՊ-ի եկամուտը 2015-ին կազմել է մոտ 1 մլրդ դոլար. ԱՄՆ ֆիննախ


05:51 , 10 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման եկամուտները 2015 թվականին կազմել են շուրջ 1 մլրդ դոլար: РИА Новости-ի փոխանցմամբ`  այս մասին տեղեկացրել է   ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի օգնական  Դենիել Գլեյզերը:

««Իսլամական պետությունը» եկամուտ է ստանում նավթի և գազի վաճառքից, արտաքին նվիրատվություններից, մարդկային թրաֆիքինգից և, ինչպես նախկինում, բանկային հաշիվներից արվող գողությունից: Մեր գնահատումներով`  ԻՊ-ի եկամուտը 2015-ին  կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որի կեսը ստացվում է նավթի վաճառքից, հիմնականում` գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում», -ասել է Գլեյզերը ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ:

 Նրա խոսքով` ԱՄՆ-ի իշխանությունները ենթադրում են նաև, որ ԻՊ-ը մինչև 350 մլն դոլար տարեկան եկամուտ է ձեռք բերում` իրենց գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում բնակիչներից գումար հավաքելով:

ԱՄՆ Ֆիննախը՝ որպես ԻՊ-ի եկամտի ևս մեկ աղբյուր, նշում է մարդկանց առևանգումը` փրկագին պահանջելու նպատակով: