03:48 , 10 հունիս, 2016
Tert.am–ը գրում է.
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Սենատը չորեքշաբթի հավանության է արժանացրել օրինագիծը, որը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների մասին կրթական ծրագիր ներմուծել նահանգի միջնակարգ և ավագ դպրոցներում:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, օրինագիծն ընդունվել է միաձայն: Նշվում է, որ Հայոց ցեղասպանության հետ միասին պատմության ուսումնական ծրագրում կներառվեն նաև Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները:
Ներկայացուցիչների պալատում օրենքի ընդունման պարագայում ուսուցումը պետք է սկսվի 2017-18 ուսումնական տարվանից: Օրենքի առաջատար հովանավորներից սենատոր Գեյլ Գոլդինը նշել է. «Երբ ﬔնք նայում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում գլոբալ առումով, ականատես ենք լինում պատերազﬕ հետևանքներին, կարևոր է, որ այդ աﬔնը դիտարկվի ավելի լայն պատմական համատեքստում, որպեսզի ﬔր երեխաներն էլ հասկանան ցեղասպանությունների և Հոլոքոստի երկարատև ազդեցությունը, որպեսզի ﬔնք այլևս չկրկնենք պատմությունը»:
Անոտացիա - ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի սենատը չորեքշաբթի հավանության է արժանացրել օրինագիծը, որը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր ներմուծել նահանգի միջնակարգ և ավագ դպրոցներում: