04:36 , 10 հունիս, 2016Abaton ընկերության իսպանացի դիզայներների խումբը ստեղծել է շարժական տան նոր տարբերակ և անվանել այն APH80:

Տունն ունի ննջարան, լոգասենյակ, հյուրանոց, փոքրիկ խոհանոց, հարմարավետ պատեր և ապակե դռներ:

Դրսի կողմից տունը պատված է ցեմենտի սալիկներով, ինչի շնորհիվ այն կարող է դիմակայել ամենախիստ եղանակային պայմաններին:

Տունը կարող ես վերցնել հետդ ամենաէքստրեմալ ճամփորդության մեկնելիս և տանել աշխարհի ամենատարբեր կլիմա ունեցող անկյուններ:

