Քլինթոնը Թրամփի հետ վիճել է Twitter-ում


02:39 , 10 հունիս, 2016

Դեմոկրատկան կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Twitter-ում խիստ կերպով է պատասխանել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից քննադատությանը, հայտնում է gazeta.ru-ն:

«Օբաման հենց նոր աջակցեց Անազնիվ Հիլարիին: Նա ցանկանում է Օբամայի ևս չորս տարիներ, սակայն ուրիշ ոչ-ոք դա չի ցանկանում»,- այդպես է Թրամփը Twitter-ում մեկնաբանել հաղորդագրությունն այն մասին, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող նախագահը պաշտոնապես աջակցել է նախկին պետքարտուղարին:

Որպես պատասխան Հիլարին գրել է Թրամփին. «Ջնջիր քո էջը»: