Philips-ը "խելացի" խոզանակ է թողարկել, որը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին


00:45 , 10 հունիս, 2016

Philips-ը Barometer.am-ը գրում է.

Sonicare FlexCare Platinum Connected կոչվող ատամի խոզանակն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Այն "կարողանում է" տիրոջ ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել ատամների վիճակի մասին:

Ատամները մաքրելիս, ստացված տվյալները խոզանակը արտածում է iOS և Android-ի հիմքով սարքում: Ծրագիրը ցույց է տալիս բերանի խոռոչի 3D մոդելը, ինչը Philips Sonicare-ի տիրոջը թույլ է տալիս բաց չթողնել ատամների տեղամասերը: 

Ատամների հետ խնդիր ունենալու դեպքում կարելի է միացնել հատուկ ռեժիմ. ծրագիրը հատուկ հաշվետվություն կկազմի բերանի խոռոչի մասին:

Խոզանակի գինը կազմում է 199 դոլար:

Խոզանակը վաճառքի կհանվի հունիսին: