00:14 , 10 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Facebook հանրամատչելի սոցցանցն արգելափակել է Ղրիմի բնակիչների կոմերցիոն հաշիվները, որոնք զբաղվում են SMM և SEO օպտիմալացմամբ:
Սոցցանցի ղեկավարությունն արգելափակել է նրանց հասանելիությունը ցանկացած վճարովի ծառայությանը: Այս մասին Ղրիմում РИА Новости-ի թղթակցին հայտնել է մարքեթինգի մասնագետ Նատալյա Պրաչուկը:
Նրա խոսքով`ղրիմցի մարքեթոլոգները չեն հուսահատվում և խոստանում են արդեն հաջորդ շաբաթվանից եղանակներ ներկայացնել, թե ինչպես կարելի է շրջանցել պատժամիջոցները: