Երբ մի փոքր կմեծանամ ու հասուն դիմագծեր կունենամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն. Լիա Զախարյան


23:25 , 9 հունիս, 2016

Երբ մի փոքր կմեծանամ ու հասուն դիմագծեր կունենամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն. Լիա ԶախարյանLife.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանն, ում արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին չենք տեսնում, շուտով կրկին կվերադառնա աշխատանքային ակտիվ գործունեության: Life.panorama.am-ին Լիան պատմել է ոչ միայն աշխատանքային պլանների, այլեւ անձնական կյանքի մասին:

Լիա, արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:

- Վերջին շրջանում ու հիմա եւս դասերիս մեջ եմ կենտրոնացել: Քանի որ սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պետպատվերի շրջանակենրում, մեծ պատասխանատվություն էր քննություններս գերազանց հանձնել, ինչն ինձ կարծես թե հաջողվում է:

Իսկ նկարահնման գործընթացին  վերադառնալու պլաններ կամ առաջարկներ չկա՞ն:

- Իհարկե, կան, քանի որ ինքս էլ շատ եմ կարոտել այդ ողջ գործընթացին: Հիմա երեք տարբեր նախագծերի կողմից առաջարկներ ունեմ, որոնց մասին նախապես տեղեկություններ հայտնելու իրավունք չունեմ, միայն կարող եմ նշել, որ երկուսը՝ հեռուստասերիալներ են, մեկը՝ սիթքոմ: Դեռեւս չգիտենք, թե ո՞ր նախագիծը կընդունվի հեռուստաընկերությունների կողմից, բայց մի բան հաստատ է՝ շուտով ես կրկին էկրաններին կլինեմ:

Լիա, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց հումորային սերիալով, բայց ընթացքում Ձեզ հանդիպեցինք նաեւ լուրջ հեռուստասերիալում: Հետաքրքիր է՝ ինքներդ ո՞ր ժանրին եք ավելի շատ նախապատվություն տալիս:

- Այս հարցին մի փոքր կդժվարանամ պատասխանել: Վերջերս թե թատրոնում, թե սերիալում լուրջ կերպարներով հանդես եկա ու հիմա երեւի ավելի շատ կցանկանայի կրկին հումորային կերպարով ներկայանալ: Ընդհանուր առմամբ՝ իմ ներսում հումորը մեծ դեր ունի, ինձ հաճելի է ժպիտ պարգեւել մարդկանց:

Լիա, կար շրջան, որ աշխատում էիք «Դար21» հեռուստաընկերությունում, այնտեղ անգամ Ձեր հեղինակային հաղորդումը ստեղծեցիք. ինչո՞վ էր պայմանավորված այդ աշխատանքից հրաժարվելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ