22:44 , 9 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Հունիսի 9-ին եթեր կհեռարձակվի Ջիմ Ֆելոնի The Tonight Show հաղորդումը, որին մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և աշխարհահռչակ երգչուհի Մադոննան:
Երգչուհին նկարահանումից հետո լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում և մակագրել.
"Ես խոսքեր չունեմ… Նախագահ Օբաման:"
Մեկ այլ լուսանկար երգչուհին մակագրել է. "Առյուծների հանդիպում: Տիեզերական կոնվերգենցիա",- նկատի ունենալով իրենց ընդհանուր կենդանակերպի նշան ունենալը: