ՀՀ-ն և Եխ-ն ստորագրել են Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը


22:12 , 9 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը:

Ինչպես տեղեկացնում են ՏԿԶՆ-ի հասարակայնության հետ  կապերի բաժնից, ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ