21:15 , 9 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Նյու Յորքում մահացել է Disney-ի հայտնի նկարիչ-մուլտիպլիկատոր Ուիլլիս Փայլը, նա 101 տարեկան էր:
Disney-ում իր կարիերան Փայլը սկսել է 1937-ի նոյեմբերին, որպես հանձնակատար: Հետագայում նա մասնակցել է "Պինոկիո", "Բեմբի", "Ֆանտազիա" մուլտֆիլմերի ստեղծմանը:
Փայլը համագործակցել է նաև մուլտիպլիկատոր Ուոլթեր Լանցի` անիմացիոն փայտփորիկի ստեղծողի հետ: Նա նաև աշխատել է տարբեր հեռուստատեսային ծրագրերում: