Ջասթին Բիբերն անտարբեր չի մնացել հայ փոքրիկի նկատմամբ (ֆոտո)


19:27 , 9 հունիս, 2016

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերն իր միկրոբլոգում փոքրիկ երեխայի հետ լուսանկար է հրապարակել` գրելով. «Իմ աղջիկը․․․կատակում եմ»։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս փոքրիկը հայուհի է, ում Բիբերն օրերս հանդիպել էր Մալիբուի Nobu Malibu ռեստորանի մոտ, որտեղ փոքրիկի ընտանիքը ճաշելիս է եղել: Հատկանշականն այն է, որ 6-ամսական փոքրիկ Նիկին այնպես է գրավել Ջասթինին, որ երգիչը մոտեցել է հայ ընտանիքին, հարցրել երեխայի անունը և խնդրել է գրկել նրան։ Ջասթինը կատակել է և ասել, թե արդյոք փոքրիկն իր երկրպագուն է և համբուրել նրան։