Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալներից մեկի մասով նախաքննությունն ավարտվել է


18:36 , 9 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Հենրիկ Ավագյանի մասն առանձնացվել է առանձին վարույթում: Պաշտպանական կողմին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

168.am-ի հետ զրույցում Հենրիկ Ավագյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այժմ ծանոթանում են քրեական գործի նյութերին: