Թալինի եւ Մարալիկի տարածաշրջանում ձյուն է տեղում, Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց


09:48 , 1 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. 
Փետրվարի 1-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության Թալինի եւ Մարալիկի տարածաշրջանում ձյուն է տեղում: Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: