16:24 , 9 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքին սատարելու գործում՝ հույս հայտնելով, որ նման հայրենանվեր գործունեությունը տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի: