Մարիա Շարապովան 2 տարով որակազրկվել է


15:16 , 9 հունիս, 2016

Մարիա Շարապովան  2 տարով որակազրկվել էLife.panorama.am-ը գրում է.

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան  որակազրկվել է 2 տարով հակադոպինգային  կանոնները խախտելու համար։ Այս լուրը հայտնել է Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF)՝ իր որոշումը հրապարակելով պաշտոնական  կայքում։
 
Որակազրկման ժամկետը հաշվվում է 2016 թվականի հունվարի 26-ից։ Հենց այդ օրն էր Մարիան անցել դոպինգ փորձարկում, որը տվել էր դրական արդյունքներ։ Թենիսիստուհու արյան մեջ հայտնաբերվել էր միլդրոնատի հետքեր, որը ներառված է արգելված դեղամիջոցների ցանկում։ Ինքը՝ Շարապովան ԱՄՆ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ընդունել էր այդ դեղամիջոցը երկար տարիներ և չէր իմացել, որ այն արգելված է եղել։ Նա հույս էր հայտնել, որ հանձնաժողովը հաշվի կառնի այդ փաստը որոշում կայացնելիս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ