ՀՀ վարչապետի որոշմամբ 3 գյուղփոխնախարար ազատվել է աշխատանքից
12:37 , 9 հունիս, 2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։