Կրակել են սպանելու, այլ ոչ թե վախեցնելու համար: Նման PR չի լինում


03:28 , 1 փետրվար, 2013

Էնքան հարցեր ա էս ամեն ինչը առաջ բերում, բայց ամենաշատը սպանում են որոշ դեմքերի պնդումները, թե էդ կրակոցները սովորական փիար էին. հիվանդանոցից եմ գալիս, դեպքի վայրում էլ եղանք. Հայրիկյանի ողջ մնալը բացառապես երջանիկ պատահականություն ա: Կրակել են սպանելու, այլ ոչ թե վախեցնելու համար: Նման փիար չի լինում, դա տխմարություն ա: Ու եթե անկեղծ՝ նման ինչ-որ բանի ներքին զգացողություն կար: Մի քիչ չափից դուրս հանգիստ էր ամեն ինչ ընթանում: Իսկ նման ընթացքը շատերի խաղաքարտերն էր խառնում: Իսկ Հայրիկյանն իսկական մարտիկ ա. գնդակը մարմնի մեջ՝ իր մոտ տեսակցության եկածներին էր հանգստացնում: